Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հայաստանը մինչև տարվա վերջ չի անդամակցի ԵՏՄ-ին

Հայաստանը մինչև տարվա վերջ չի անդամակցի ԵՏՄ-ին
07.07.2014 | 15:12

Հայաստանը չի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը նույնիսկ մինչև հունվար: Այս մասին այսօր հայտարարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը: Վերջինիս խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին և ապա՝ ԵՏՄ-ին պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք ժամանակ առ ժամանակ գլուխ են բարձրացնում և խոչընդոտում անդամակցման գործընթացին: Ստյոպա Սաֆարյանն ասել է, թե այժմ Հայաստանը չի շտապում անդամակցել Մաքսային միությանը, քանի որ լուծված չէ մաքսադրույքների հարցը, ինչպես նաև մաքսային տարանցիկ ձևակերպումների խնդիրը:

Վերլուծաբանի խոսքով, ի թիվս այլ խոչընդոտների, կա նաև ԼՂ հակամարտության հարցը, որով Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին տանել դեպի Եվրասիական միություն: Ի վերջո, ի՞նչ նպատակ է հետապնդում Ռուսաստանը Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության հարցը անորոշության մեջ պահելով: Սաֆարյանի կարծիքով` այդ «խաղի» նպատակն այն է, որ Հայաստանը չխորացնի իր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Որքան ձգվում է Հայաստան-ՄՄ անորոշությունը, այնքան անորոշ է մնում և Հայաստան -ԵՄ հնարավոր հարաբերությունների հեռանկարը:

Դիտվել է՝ 1033

Մեկնաբանություններ